Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում
Forbes Russia հեղինակավոր ֆինանսատնտեսական ամսագիրը հրապարակել է ռուս ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում է SputnikArmenia-ն:
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում։
Forbes Russia-ի հրապարակման համաձայն` այս վարկանիշային աղյուսակի 29-րդ հորիզոնականը զբաղեցրել է 53-ամյա հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ «Տաշիր» խմբի ակտիվներում ընդգրկված են առևտրային անշարժ գույքի 55 օբյեկտներ, այդ թվում ՝ առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ: 2018 թվականին խմբի հասույթը կազմել է 172 մլրդ ռուբլի։ Կարապետյանի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար։