Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց չի պատրաստի կամ չի կատարի նրա ուզածը, շատ պատիժ կստանա
Հիսուս ասում է.
-Ո՞վ է հավատարիմ և իմաստուն տնտեսը: Նա է, որին իր տերը վերակացու է կարգում իր ծառաների վրա, որպեսզի ճիշտ ժամանակին նրանց կերակուրի բաժինը տա: Երանի այն ծառային, որի տերը երբ գա, նրան կգտնի իր պաշտոնը լավ կատարած: Հաստատապես ասում եմ ձեզ, տերն այդ ծառային վերակացու պիտի կարգի իր ամբողջ ունեցվածքի վրա: Սակայն եթե ծառան ինքն իրեն ասի՝ «Իմ տերը ուշանում է գալ» և սկսի ծեծել մյուս ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել, հանկարծ նրա չակնկալած ժամանակ և չսպասված ժամին տերը կգա, խստությամբ կպատժի նրան և կդասի անհավատների շարքը:
Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց չի պատրաստի կամ չի կատարի նրա ուզածը, շատ պատիժ կստանա: Իսկ այն ծառան, որ չգիտի իր տիրոջ պահանջածը և պատժի արժանի բաներ է անում, նվազ պատիժ պիտի ստանա: Նրան, ում շատ է տրված, նրանից շատ պիտի պահանջվի, իսկ ում շատ ավելի է տրված, նրանից պիտի պահանջվի առավել ևս շատ:
Ղուկասի ավետարան 12:42-48