Հայտնի են ”օրենքով գող” Դեդ Հասանի սպանության կազմակերպիչների անունները
Իտալիայում կայացվել է ’’օրենքով գողերի’’ խմբի դատավճիռը, որոնց թվում է նաև Քութաիսիի կլանի առաջնորդներից մեկը՝ Մերաբ Ջանգվելաձեն։ Վերջիններս մեղադրվում էին հանցավոր խմբավորում ստեղծելու և փողերի լվացման համար,գրում է` rosbult.ru կայքը:
Հանցագործների հեռախոսային բանակցությունների գաղտնալսումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ հենց նրանք են կազմակերպել ”օրենքով գող’’ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը Մոսկվայում 2013թ. հունվարի 16-ին։
Քութաիսիի կլանի առաջնորդների դատալսումները սկսվել էին դեռևս 2014թ. ապրիլին։