««Թաքունը» դա վիրավորական է եւ մեզ, և պատգամավորներին, եւ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
«Արդեն տարի ու կես է` կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե էսօր ժողովուրդը դեմ չի` որևիցե նախարար, որ լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, դա մարդիկ տեսնում են իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելին տան, որ ասենք թե մի միլիարդի օգուտ ա տվել հանրությանը, հարց չկա, բայց ասենք թաքունը դա վիրավորական է եւ մեզ, և պատգամավորներին, եւ ժողովրդին: Թաքուն բառը էս հեղափոխությունից հետո մեր բոլորի համար անընդունելի է»,-այսպես է լրագրողների հետ պեպազրույցում մեկնաբանել նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը Նիկոլ Փաշինյանի կողմից ԲՀԿ առաջնորդը: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դատապարտելի է համարում «թաքուն» բառը:
Նրա կարծիքով` մինչև նախարարների աշխատավարձերը բարձրացնելը, պետք էր տեղյակ պահել ժողովրդին:
Հիշեցնենք, ըստ «Հետք»-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով 1,5-ից 2 անգամ բարձրացել են նախարարների, ,-փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։