23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Փաշինյանը վախենում է ճանապարհ անցած, կարծիք ունեցող, ծառայած տղերքից». Արթուր Համբարձումյան . aravot.am

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն է, 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նկատելի է «տոտալ իշխելու մոլուցք»։ «Սա սկսվեց 2017 թվականի հոկտեմբերից, երբ նա ամբողջությամբ կուսակցությունը դրեց գրպանը՝ անհիմն լուծարելով Գյումրի տարածքային կազմակերպությունը, կուսակցությունից ինձ հեռացնել փորձելուց հետո։

Դրանից հետո իր գրպանում հայտնվեց գործադիրը՝ կառավարությունը, վարչապետին առընթեր մարմինները, մարզպետարանները՝ իրենց պետական կառավարչական հիմնարկ հանդիսացող աշխատակազմերով: Նիկոլ Փաշինյանի երկրորդ քայլը օրենսդիրի նկատմամբ տոտալ իշխանության ձեռք բերումն էր։ Եթե կառավարության նկատմամբ իր տոտալ իշխանությունը ինչ-որ կերպ բացատրվում է, որովհետև կառավարության գլուխն ինքն է, կառավարության ղեկավարը նորմալ ժողովրդավարական երկրում չպիտի ունենա նման իշխանություն օրենսդիրի վրա:

Հակառակը՝ օրենսդիրն է առաջնային մանդատով օժտված բարձրագույն քաղաքական մարմինը և օրենսդրին է վերապահված վերահսկողության իրականացումը կառավարության գործունեության նկատմամբ։ Սակայն ինքը օրենսդիրն իրենով անելուց հետո էլ կանգ չառավ, շարունակեց, ի՞նչ է փորձում հիմա անել․ տոտալ իշխանություն դատական համակարգի նկատմամբ, սա ընդհանրապես հրեշային վարքագիծ է, որը կարող է բերել մեծ կորուստների պետության համար։ Եվ հիմա ընդհանուր դատական իշխանության մեջ մնացել է միայն Սահմանադրական դատարանը, որը կռիվ է տալիս իր անկախության ու սահմանադրական լիազորությունների համար։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ