Թոմ Կրուզը նոր հարսնացու է գտել
Քեթի Հոլմսի հետ բաժանումից հետո 50-ամյա դերասան Թոմ Կրուզը երկար մենակ չմնաց: Սայենտոլոգների եկեղեցու նրա հոգեւոր հայրերը դերասանի համար նոր հարսնացու են գտել:
Որպեսզի հետագայում չլինեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առաջացան կաթոլիկ Քեթիի հետ, Թոմի նոր կինը պիտի լինի իր շրջապատից: Այդ դերի համար իդեալական տարբերակ է 27-ամյա քիչ հայտնի դերասանուհի Յոլանդա Պեկորարոն: Նա ծնվել է սայենտոլոգների ընտանիքում եւ 13 տարեկանից սովորել է այդ կրոնի իմաստությունները: Յոլանդային անվանում են “սայենտոլոգների արքայադուստր”:
Թոմ Կրուզը Յոլանդայի հետ ծանոթացել է Քեթի Հոլմսի հետ ամուսնությունից առաջ: Թոմը գերվել է նրա գեղեցկությամբ եւ նույնիսկ վճարել է աղջկա ուսման համար Հոլիվուդի սայենտոլոգների դպրոցում: Ինչ-որ պատճառներով նրանց սիրավեպը չի ստացվել: Գուցե հիմա այն վերականգնվի: