15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս ստանալ իսկական հաճույք

Ինչու՞ զբաղվել սեքսով: Հարկավոր է գտնել այս հարցի պատասխանը, իսկ այնուհետեւ փորձել հնարավորինս չափ լիցքաթափվել` առանց մտածելու օրգազմ ապրելու մասին, եւ հաճույք պատճառել զուգընկերոջը:

Շատ դժվար է պայքարել տղամարդու հանդեպ հանկարծակի առաջացած կրքի դեմ, հատկապես եթե նա եւս հետաքրքրություն է ցուցաբերում քո նկատմամբ: Եվ, վերջիվերջո, արդյոք  արժե՞ հրաժարվել սեքսից, եթե չունեք պարտավորություններ մեկ այլ տղամարդու հանդեպ: Կանայք շատ հաճախ, իրենք էլ չհասկանալով, սեքսով են զբաղվում ոչ թե սեփական հաճույքի համար, այլ սիրելիին հաճույք պատճառելու համար, քանի որ “այդպես պետք է”, քանի որ դա օգտակար է: Պատճառները շատ են, սակայն իսկական  հաճույք վայելելու եւ սեքսի բոլոր դրական կողմերը հասկանալու   համար հարկավոր է հետեւել ստորեւ ներկայացված խորհուրդներին.

1. Եթե դուք արդեն հայտնվել եք նույն անկողնում, ազատեք ձեզ մտքից` “արդյո՞ք ես ճիշտ եմ անում”: Առաջին հերթին, ուշ է դրա մասին մտածել, երկրորդ, կարիք չկա փչացնել ձեր հաճույքը: Եվ վերջապես, միգուցե բավակա՞ն է մեղադրել ձեզ:

2. Անկողնում լուրջ թեմաներից մի խոսեք, հատկապես մի պատմեք ձեր մանկության հուզիչ պատմությունները կամ արկածները ձեր նախկինի հետ: Այդ ամենը զուրկ է սեքսուալությունից:

3. Հանգիստ եղեք եւ պահեք ձեզ այնպես, ինչպես ցանկանում եք` առանց մտածելու, որ ձեր սիրեկանը ձեզ խելագար կհամարի: Նույնիսկ եթե դա այդպես լինի, միշտ էլ կարող եք նրան “մնաս բարով’ ասել:

4. Անկեղծ եղեք ձեր  ցանկությունների հարցում, առաջին հերթին` ինքներդ ձեզ հետ: Պարզապես սեքս եք ուզում , այդպես էլ ասացեք, ավելին եք ուզում, ասացեք այդ մասին ձեր զուգընկերոջը: Եթե չգիտեք` ինչ եք ուզում, մի շտապեք եզրակացություններ անել:

5. Միշտ  պատրաստ եղեք սեքսի, ձեզ մոտ պահեք պահպանակներ: Դրանց բացակայությունը կարող է ամեն ինչ փչացնել, իսկ եթե դա ձեզ չկանգնեցնի, ձեր իսկ թեթեւամտության պատճառով հնարավոր է հետո զղջաք:

6. Եթե նա ինչ-որ բան այնպես չի անում, ասեք նրան այդ մասին: Մի ամաչեք, քանի որ սեքսը ստացվել է, ուրեմն մաքսիմում հաճույք ստացեք դրանից:

Սեքսոլոգները հավաստիացնում են, որ մարմնի տարբեր դիրքերը սեքսուալ կյանքն ավելի վառ եւ հագեցած են դարձնում, քանի որ մարդկային մարմնի հնարավորությունները կարող են շատ բան թույլ տալ: Կարեւորը` չվախենալ փորձերից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ