28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Լիտվայում ընտրել են լավագույն խեցգետին ուտողին /վիդեո/

Լիտվայի Դուսյատոս քաղաքում տեղի է ունեցել խեցգետին ուտելու մրցույթ: Մրցույթին մասնակցել է մի քանի մարդ, սակայն շուրջ 200 մարդ է եկել այն դիտելու:

Մրցույթի մասնակիցների առաջադրանքը ոչ թե խեցգետիններն ավելի արագ ուտելն է եղել, այլ ավելի մաքուր` որքան քիչ մաս մնա խեցգետնից, այնքան ավելի լավն է արդյունքը: Որպեսզի պարզ լինի` որքան լավ է կատարել առաջադրանքը մրցույթի մասնակիցը, կենդանուն կշռել են մրցույթից առաջ եւ հետո: Եփված խեցգետնի եւ նրա մնացորդների միջեւ տարբերությունից էլ հասկանալի է դարձել` որքանով է տվյալ մասնակիցը հաղթահարել առաջադրանքը:

2012-ի հաղթողն է դարձել Էրիկաս Ցիպասը: Նրան հաջողվել է ուտել իր բաժնի 58 տոկոսը: Հաղթողին խեցգետնի տեսքով արձանիկ են նվիրել: Ցիպասի արդյունքն այնքան էլ զարմանալի չի եղել: Ռեկորդը սահմանվել է մի քանի տարի առաջ, երբ հաղթող մասնակիցը կերել է իր բաժին խեցգետնի 70 տոկոսը:

Խեցգետին ուտելու ավանդական մրցույթն առաջին անգամ տեղի է ունեցել Լատվիայում 2006-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ