26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Իսահակ” փոթորիկը հասել է ԱՄՆ-ի ափերին /վիդեո/

Առաջին կարգի դասվող “Իսահակ” կոչվող փոթորիկը օգոստոսի 29-ի գիշերը հասել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ափերին, հաղորդում է “CNN “-ը:

Առայժմ որեւէ տեղեկություն ավերածութունների կամ զոհերի մասին չի հաղորդվում, սակայն փոթորիկն արդեն Լուիզիանայի 100 հազար բնակիչների էլեկտրաէներգիայի խափանման պատճառ է դարձել: Ներկա պահին փոթորիկը դանդաղ է շարժվում, սակայն առաջիկա ժամերին կհասնի Նոր Օռլեանին:

Նոր Օռլեանի քաղաքապետը հայտնել է, որ իշխանությունները չեն սպասում, որ քաղաքի համար այն կունենա նույն հետեւանքները, ինչ 2005-ին “Կատրինա” փոթորկից հետո, սակայն կոչ է արել քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել եւ խուսափել փողոց դուրս գալուց:

Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է ժամում 130 կմ-ի, սակայն օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն առաջիկա ժամերին այն կարող է արագացնել իր ընթացքը եւ դասվել 2-րդ կարգի փոթորիկների շարքին` ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի:

Հիշեցնենք, որ 5-րդ` մաքսիմալ վտանգավորության կարգի “Կատրինա” փոթորիկը 2005-ին Նոր Օռլեանն ավերեց կրկին օգստոսի վերջին: Այդ ժամանակ ջրի տակ մնաց քաղաքի  մակերեսի մոտ 80 տոկոսը, 1836 մարդ  զոհվեց` ըստ պաշտոնական տվյալների: “Կատրինա”-ի պատճառած տնտեսական վնասը գնահատվեց 125 մլրդ դոլար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ