24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Օլանդը զարմացած է

Ելիսեյան պալատում կազմակերպված շուրջ 200 երկրների դեսպանների հետ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպան ժամանակ թուրքական “Hurriyet” թերթին տված հարցազրույցում Օլանդը նշել է, որ ինքը տեղյակ չէ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցներում պատմության եւ աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստը ներառելու մասին:

Նա հայտնել է, որ որոշման հեղինակն ինքը չէ եւ խոստացել է ճշտումներ անել ու տեղյակ պահել: Նախագահը պարզաբանել է, որ դասագրքերում փոփոխություններն անց են կացվում համապատասխան հանձնաժողովի կողմից, սակայն թե կոնկրետ ով է նախաձեռնողը, ինքը տեղյակ չէ:

Թերթը նույն հարցն ուղղել է նաեւ Անկարայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլլիին: Վերջինս եւս տեղյակ չի եղել, թե ով է նման նախաձեռնության հեղինակը, սակայն խոստովանել է, որ դա անակնկալ չէ: Նա միայն հաստատել է Օլանդի խոսքերը, որ փոփոխությունը չի արվել դիվանագիտական մակարդակով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ