Սկանդալ. միանգամից 2 կնոջ հետ
Կաթոլիկ Բրազիլիայում մեծ աղմուկ է բարձրացրել նոտարի կողմից թույլատրված որոշումը, ըստ որի տղամարդը ամուսնացել է միանգամից 2 կնոջ հետ, որոնց հետ ապրում է ավելի քան 3 տարի որպես մեկ ընտանիք: Կին իրավաբանը, ով օրինականացրել է բազմակնությունը, համարում է, որ բրազիլական օրենքներով այն չի արգելվում, սակայն մյուս իրավաբաններն այն աբսուրդ են համարում եւ հույս են հայտնել, որ որոշումը կվերանայվի:
Սիրային եռյակի փաստաբանը պարզաբանել է, որ նրանք նման որոշում են կայացրել հանուն իրենց իրավունքների պաշտպանության` ապահարզանի կամ զուգընկերոջ մահվան դեպքում: Ամուսնության վկայականը տղամարդուն եւ երկու կանանց լիարժեք ընտանեկան իրավունքներ է շնորհել:
Նոտար Կլաուդիա դու Նասիմենտու Դոմինգեշը, ով հանձնել է սկանդալային փաստաթուղթը, հայտարարել է, որ ինքն ընդամենը գրանցել է այն, ինչն արդեն գոյություն ուներ երկար տարիներ: Սակայն նրա գործըկերներից ոչ ոք չի կիսում այդ կարծիքը: Եռյակը պատահական չէ դիմել Դոմինգեշին իրենց ամուսնությունը գրանցելու համար: Վերջինս իր դոկտորական դիսերտացիան նվիրել է հենց բազմակնության խնդրին: Նրան հայտնի են շատ դեպքեր, երբ եռյակ է ամուսնացել, սակայն նախկինում ոչ ոք չէր օրինականացրել նման ամուսնություն: