21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Քո ասելով չի իմ սուս մնալը». Ալեն Սիմոնյանը՝ Հայ Սարգսյանին /տեսանյութ/

«Քո ասելով չի իմ սուս մնալը»,-«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Պատգամավորները բանավիճում էին «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ միմյանց մոտեցումները:

«Նիստը վարողի գործառույթը քեզ վրա մի վերցրու»,-նկատողություն արեց Ալեն Սիմոնյանը Հայկ Սարգսյանին:

Երբ Հայկ Սարգսյանը վիճակագրություն էր ներկայացնում խաղադրույքների վերաբերյալ, Ալեն Սիմոնյանն ընդհատեց նրա ելույթը, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Մի ընդհատեք, պարոն Սիմոնյան ջան»:

«Չեմ ընդհատում, հուշում եմ»,-հակադարձեց Ալեն Սիմոնյանը:

Առաջարկ հնչեց երեք տարով բուքմեյքերական դաշտը թողնել այնպիսին, ինչպիսին կա, որպեսզի ներդրումները աստիճանական դուրս բերվեն եւ աշխատեղերի հարց լուծվի, ինչը բուն քննարկումների տեղիք տվեց:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ