11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հաղորդավարն ուղիղ եթերում պահանջել է վարչապետից “ձայնը կտրել” /վիդեո/

Օրերս Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հյուրընկալվել էր BBС հեռուստաընկերության ուղիղ եթերում: Վարչապետը ոգեւորված խոսելիս է եղել նիգերիացի դպրոցական աղջիկների խնդիրների մասին, երբ եթերի ժամանակն ավարտին է մոտեցել: Հաղորդավար Էնդրյու Մարրը վարչապետին խնդրել է “ձայնը կտրել”, տեղեկացնում է РИА Новости-ն: 

“Վարչապետ, ձայններդ կտրեք, մեր ժամանակն ավարտվել է”, – ասել է նա: Քեմերոնը, փոխանակ աղմուկ բարձրացնելու, ներողություն է խնդրել ու ասել. “Ներեցեք, ես երկարացրի”: 

Հաղորդման տեսանյութը հայտնվել է համացանցում, այն 70 հազարից ավելի դիտում է ունեցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ