08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բժիշկը ծեծել է անօգնական հիվանդին, ով ավելի ուշ մահացել է /վիդեո/

Պերմում ավարտվել է տեղի բժիշկ-անեսթեզիոլոգ Անդրեյ Վոտյակովի գործով դատավարությունը: Վերջինը նախորդ տարվա փետրվարին ծեծի էր ենթարկել սրտանոթային վիրաբուժության բաժնի հիվանդ Նիկոլայ Կուլեշովին, ով ավելի ուշ մահացել էր:

Դատարանը բժշկին դատապարտել է ուղղիչ աշխատանքների եւ 100 հազար ռուբլի տուգանքի: Բացի այդ, նրան արգելվել է երկու տարի բժշկական գործունեությամբ զբաղվել, գրում է Pro Perm.ru-ն: 

Դատարանը, մեղմ պատիժ նշանակելով, հաշվի է առել, որ հանցագործության պահին բժիշկը ավելի քան երկու օր աշխատած է եղել, շատ հոգնած ու նյարդային է եղել, իսկ հիվանդն իրեն ագրեսիվ է պահել ու դրդել բժշկին նման քայլի: Հիվանդին իր ագրեսիվ պահվածքի համար կապած են եղել մահճակալին: 

Ծեծի տեսանյութը հայտնվել էր համացանցում դեռեւս մեկ տարի առաջ, ինչն էլ մեծ սկանդալ էր հարուցել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ