28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Շատ եմ ցավում Քլինթոնի հետ ունեցած սիրավեպի համար. 10 տարվա լռությունից հետո Մոնիկա Լեւինսկին հարցազրույց է տվել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկին 10 տարվա մեջ առաջին անգամ հարցազրույց է տվել: Vanity Fair-ի լրագրողին Մոնիկան պատմել է, որ ցավում է 1996 թվականին տեղի ունեցածի համար: 

“Իհարկե, իմ տնօրենն օգտագործեց ինձ, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները փոխադարձ համաձայնության վրա էին հիմնված: Ես շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել իմ ու նախագահ Քլինթոնի միջեւ”,- ասել է Մոնիկան, հաղորդում է РБК-ն: 

Նա նշել է նաեւ, Քլինթոնի հետ սկանդալային սիրավեպից հետո իր համար շատ դժվար է եղել աշխատանք գտնելը: Մոնիկան նշել է նաեւ, որ 10 տարի շարունակ լրագրողների հետ շփումից խուսափել է, բայց դա իր սեփական որոշումն է եղել, ոչ թե Քլինթոնների ճնշումը: 

Լեւինսկին իր հարցազրույցում խոստովանել է նաեւ, որ այդ սկանդալից հետո` կապված Քլինթոնի հետ, ինքը մի քանի անգամ ցանկացել է ինքնասպան լինել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ