17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտտության կարգավորման գործում… Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել՝ այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության լուծման հարցում առաջընթացի հասնելու համար», – ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ