28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևն իր դիրքորոշումը կոշտացնելու է, ըստ էության, նա մարսել է «2016 թվականը». Արա Պապյանը՝ ԼՂ խնդրի մասին

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն այսօր մամուլի  ասուլիսին, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումը կարելի էր գնահատել բանակցություններ, քանի որ առաջին հանդիպումն էր եռանախագահների միջնորդությամբ և մասամբ մասնակցությամբ:

Նրա ենթադրությամբ՝ Փաշինյանը-Ալիևը առանձնազրույցի ժամանակ կողմերը իրենց դիրքորոշումն են հայտել և խոսել մադրիդյան սկզբունքների հունի մասին:

«Հանդիպումը գնահատվեց որպես դրական, կառուցողական, թեև դժվար է որոշել, թե ինչն է կառուցողական, դրական, բայց ցանկացած հանդիպում ավելի լավ է՝ անգամ ոչ արդյունավետ, քան չհանդիպելը»,-ասաց նա և անդրադառնալով հումանիտար դաշտում գործողություներին՝ նշեց, որ թեև դա հստակեցված չէ, բայց կարելի է ենթադրել, որ պատանդների փոխանակման մասին է խոսքը, և կարևոր է, թե կողմերը «պատանդ» ասելով  ինչ են հասկանում, քանի որ կան մոլորված քաղաքացիներ, բայց կան նաև դիվերսանտներ, և տեղին չէ նրանց ընկալել որպես պատանդ:

 

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ընդգծելուն, Արա Պապյանը նշեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան դեմ է, և առանց Ադրբեջանի համաձայնության դա չի կարող լինել, իսկ այն ձևաչափին, որը Ադրբեջանը կցանականա, մենք դեմ կլինենք:

«Ես ակնկալիքներ չունեմ, երբևէ մեծ ակնկալիքներ չեմ ունեցել, ես լավատես չեմ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, և պետք է հրաժարվել դրանցից ու այլ սկզբունքներ առաջադրել:  Արցախի մասնակցության մասին նախկին իշխանություններն էլ են խոսել, Փաշինյանը  ավելի հստակ, հաստատակամ է ասում, բայց հարցն այն է, որ ձևաչափի փոփոխություն, իսկ դա այնուհանդերձ ձևաչափի լողունություն է,  չի կարող լինել: Ես չեմ հավատում, որ երբևէ Ադրբեջանը համաձայնի որպես հավասարազոր կողմ բանակցություններում ներգրավվել Արցախը»,-ասաց նա:

Արա Պապյանը նկատեց, որ խորամանկություն կա այն պնդման մեջ, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, քանի որ վերադարձի մասին խոսք չի կարող լինել, որովհետև երբևէ Արցախը մասնակցության կողմ չի եղել:

Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանը նշել է, թե մինչև չվերադառնանք նախաապրիլյան վիճակի, բանակցություններ չեն սկսի, այն, ինչի մասին խոսք չեղավ այս անգամ: «Մենք գնացինք հանդիպման ավելի կառուցողական երևալու համար: Վստահ եմ, որ Ալիևը իր դիրքորոշումը կոշտացնելու է մյուս հանդիմանը, և իր խնդիրն էր գնալ հանդիպման՝ առանց անդրադառնալու նախկին պայմանավորվածություններին: Ըստ էության, ինքը մարսել է  «2016 թվականը»»,-ասաց նա և նկատեց, որ Ադրբեջանի հասարակությունում հայատյացությունը մեծացել է:

«Ես արցախյան հարցի բանակցային լուծում չեմ տեսնում, մադրիդյան սկզբունքները խիստ շահավետ են Ադրբեջանին, բայց նրանք նույնիսկ սրան չեն համաձայնում: Ադրբեջանը երբևէ չի զիջել, իսկ Հայաստանը մշտապես զիջել է: Տվեք Ղարաբաղը, միևնույն է, կոնֆլիկտը չի վերջանալու»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ