06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։

Գուտերեշը ողջունել է երկրների ղեկավարների կողմից արված շեշտադրումները, որոնք ուղղված են խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծմանն ու հետագա հաջող բանակցությունների համար քայլերի իրականացմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև հրադադարի ռեժիմի պահպանմանն կարևորության վերահաստատումը, հումանիտար հարցերի կարգավորումն ու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ուղղությամբ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Անտոնիո Գուտերեշը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից՝ կարևորելով նրանց կարևոր միջնորդական առաքելությունը։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։
 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ