16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

2015-ի ապրիլի 24-ին ես կլինեմ Երեւանում. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր տեղի հայ համայնքը:

Կոմիտասի արձանի մոտ Օլանդը ելույթ է ունեցել եւ ցավակցել ցեղասպանության զոհերի հարազատներին։ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար 2015-ի ապրիլի 24-ին կլինի Երեւանում։

“Հաջորդ տարի ձեզ հետ, ձեր շարքերում չեմ լինելու, որովհետև Երեւանում 100-ամյակի արարողություններին եմ մասնակցելու”,- ասել է նա:

Օլանդն անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլ24-յան ուղերձին` ուղղված հայերին եւ ասել է, որ այն անբավարար է, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ