18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵՄ-ին անհանգստացնում է տարածաշրջանի կայունությունը, ոչ թե արդարադատությունը

ԵՄ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին երկկողմ հարաբերություններում չսրել լարվածությունը`  Հունգարիայից Ադրբեջան տեղափոխած, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարել է  Եմ դիվանգիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը, գրում է “РИА-Новости”-ն:

Կասյանչիչը մասնավորապես նշել է. “Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ ցանկացած հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը”:

Նրա խոսքով` ԵՄ-ը հիմնականում անհանգստացած է հավանական հետեւանքներով, որոնք կարող է ստեղծված իրավիճակն ունենալ ընդհանուր Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ