19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բոլթոնը խոստացել է ուժեղացնել Կուբայի դեմ տնտեսական ճնշումը՝ Վենեսուելայի պատճառով

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը խոստացել է Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնել, մասնավորապես ռազմական եւ հետախուզական գործունեության նկատմամբ՝ Վենեսուելայում դրանց «դերի ուժեղացման» պատճառով:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները ընդդիմադիր Խուան Գուայդոյին ճանաչել էր որպես Վենեսուելայի նախագահ, ով ապօրինի կերպով հայտարարել էր իրեն պետության ղեկավար: Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին իրենց ներքին գործերին եւ հեղաշրջման նախապատրաստմանը Վաշինգտոնի միջամտության մասին:

«Կուբայի դերը ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքի եւ Վենեսուելայում ռեպրեսիաների հրահրման գործում պարզ է: Ահա թե ինչու ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական սահմանափակումներ կիրառել Կուբայի ռազմական եւ հետախուզական գործունեության նկատմամբ: Տարածաշրջանում ժողովրդավարական պետությունները պետք է դատապարտեն Կուբայի ռեժիմը», – ասել է Բոլթոնը:

Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ զանգվածային բողոքները սկսվել են հունվարի 21-ից` նրա երդմնակալությունից որոշ ժամանակ անց: Խռովությունների սկսվելուց հետո ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն անօրինական կերպով իրեն հայտարարեց պետության ժամանակավոր ղեկավար: Մի շարք արեւմտյան երկրներ՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, հայտարարեցին, որ ճանաչում են Գուայդոյին: Իր հերթին, Մադուրոն խորհրդարանի ղեկավարին անվանեց «ԱՄՆ-ի խամաճիկ»: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ աջակցեցին Վենեսուելայի օրինական նախագահ Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահ: Մոսկվան Գուայդոյի «նախագահական կարգավիճակը » որակեց գոյություն չունեցող, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ