08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

87-ամյա կինը դանակահարել է ամուսնուն

Մոսկվայում 87-ամյա կինը դանակահարել եւ սպանել է իր ամուսնուն, որպեսզի տիրանա նրա փողերին: Կինը ցանկացել է ամուսնու հավաքած փոխերն օգտագործել իր առողջության վրա: Ընդ որում, նման մտքի են դրդել կնոջը խարդախները, ովքեր ներկայացել են իբրեւ էքստրասենսներ:

Ապրիլի 18-ին ոստիկանություն դիմել զույգի հարեւանները, ովքեր գտել են 79-ամյա տղամարդու դին: Մարմինը դրված է եղել անկողնու վրա` փաթաթված սավանով, մարմնի վրա դանակի հետքեր են եղել, իսկ գլխին տոպրակ է անցկացված եղել:  

Ոստիկանները փնտրել են թոշակառուի կնոջը եւ շատ արագ հայտնաբերել նրան ծանոթներից մեկի տանը: Տարեց կինն ասել է, որ ինքն է սպանել ամուսնուն, իսկ այդ քայլին նրան դրդել են էքստրասենսները, որոնց դիմել էր ինքը: Նրանք ասել էին, որ կինը ծանր հիվանդ է եւ 20 հազար ռուբլի ունենալու դեպքում իրենք կբուժեն կնոջը: Երբ նա ասել է ամուսնուն, տղամարդը ծիծաղել է կնոջ վրա: Բարկանալով ամուսնու ժլատությունից` կինը հարվածել է նրա գլխին ծանր իրով, ապա դանակահարել ամուսնուն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ