Կրակոցներ Մոսկվայի մետրոյում. կան վիրավորներ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/60d842fe_1_1398158208.jpg)
Նախորդ գիշեր Մոսկվայի մետրոներից մեկում ազգությամբ չեչեն տղամարդը կրակ է բացել մի խումբ բելառուսների ուղղությամբ, ինչի արդյունքում երկու հոգի վիրավորվել են, մեկը` հայտնվել կոմայում: Տղամարդուն անմիջապես ձերբակալել են ոստիկանները:
Ինչպես պարզվել է, չեչենի ու բելառուսների միջեւ մետրոյում լեզվախռիվ է սկսվել, ինչի արդյունքում էլ տղամարդը հանել է ատրճանակն ու կրակել: