10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Կինն առավոտյան արթնացել է ու հայտնաբերել, որ կուրծքն անհետացել է

39-ամյա չինուհի Տյան Հուիեն շոկի է ենթարկվել, երբ մի օր արթնանալով առավոտյան` չի կարողացել գտնել սեփական կուրծքը:

Կինը երկար ժամանակ հայելու առաջ ուսումնասիրել է իրեն եւ հայտնաբերել է, որ կրծքերից մեկը փորի վրա է, մյուսը` մեջքին, հաղորդում է Вести.ру-ն:

Նա փորձել է կրծքերը “տեղը բերել” ձեռքով, սակայն չի ստացվել, ինչից հետո կինը դիմել է բժիշկների օգնությանը:

Բժիշկները պարզել են, որ կինը ժամանակին կուրծքը մեծացնելու վիրահատություն է արել, սակայն իմպլանտները որակյալ չեն եղել եւ տարիներ հետո “տեղափոխվել են”: Նրանք նշել են նաեւ, որ կինը հրաժքով է ողջ մնացել` կրծքերի “շրջագայությունից հետո”, քանի որ նրա նախկին իմպլանտներում թունավոր նյութեր են հայտնաբերվել, որոնք կարող էին տարածվել մարմնով մեկ: Այժմ բժիշկները կնոջը կրկին վիրահատել են ու նոր իմպլանտներ են տեղադրել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ