09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

2 տարեկան երեխայի լավագույն ընկերներն օձերն են /ֆոտո/

Չառլի օձՉառլիԱվստրալիայում գտնվող վայրի բնության այգու սեփականատիրոջ 2 տարեկան որդի Չառլի Փարքերն ապշեցրել է մասնագետներին հսկա սողունների հետ վարվելու իր եզակի ունակությամբ:

Տղայի հայրը պատմել է, որ դա իրենց մոտ ցեղական գիծ է: Չառլին դեռ քայլելիս չի եղել, երբ հայրը նրան ծանոթացրել է իր լավագույն ընկերների` օձերի հետ: Չնայած որ տղան գրեթե ծնված օրվանից շփվել է սողունների հետ, հարազատները ապշած են մնացել, երբ նա ընկերացել է 10 կգ-անոց վիշապօձի հետ, որից Չառլին այժմ անբաժան է: Մարդիկ զարմանում են ծնողների վրա, որոնք 2 տարեկան երեխային մենակ են թողնում հսկա սողունների հետ, սակայն  տղայի մայրն ասում է, որ “գենետիկային դեմ գնալն անիմաստ է, քանի որ երեխան իր հոր իսկական որդին է”:

Սակայն մասնագետները կարծում են, որ երեխայի հոր նախաձեռնությունը, որ որդին շարունակի իր գործը, այնքան էլ լավ միտք չէ եւ որ ծնողները երեխային մեծ վտանգի են ենթարկում, քանի որ  վաղ տարիքից նրա հակվածությունը սողունների հանդեպ կարող է անսպասելի հետեւանքների հանգեցնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ