Քաղաքական մերժողականության տեղը քաղաքական աղբանոցն է
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա :
Շարմազանովի հավաստմամբ՝ Փաշինյանը չի կարող լուծել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կան. «Ես ինն ամիս առաջ խորհրդարանում իրեն էլ եմ ասել, որ ինքը չի կարող լինել պետության ղեկավար, և այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ այս մարդու վարած քաղաքականությունը վնասում է ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շահերին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը:
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում է Արցախի հերոսներին: Ադրբեջանն ու Թուրքիան գնում են միավորման, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բաժանում է սևերի և սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքիան գնում են պանթուրքիստական գաղափարի զարգացման, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնում է նիհիլիզմի ճանապարհով: Իսկ գիտե՞ք, թե որտեղ է քաղաքական մերժողականության տեղը՝ քաղաքական աղբանոցն է: Մինչև հիմա ոչինչ չի եղել, եղել են միայն քայլողները»,-նշեց Շարմազանովը: