27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում. 168 Ժամ

«Ոչ մի նոր բան բանակցային գործընթացում չի կատարվում` նոր փաստաթղթեր, նոր սկզբունքներ ու տարրեր չեն քննարկվում: Իմ կարծիքով` քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն` սկզբից՝ 2 շրջան, հետո՝ ևս մի քանի, ու այդպես շարունակ, կարգավորում՝ նշածս բանաձևի հիման վրա: Ի դեպ, ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին: Նա նշել է, որ այն, ինչ իրեն մտահոգում է` շտապողականությունն ու արագությունն է.

«Ակնհայտ է, որ կա արագ գործընթաց, կարծես թե կողմերը շտապում են: Բայց ինչո՞ւ շտապել նման հարցերում, ինչո՞ւ սա չանել ավելի երկար ժամանակահատվածում, որը էլ ավելի ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն կտա: Ես, անկեղծ ասած, ավելի դանդաղ գործընթացի կողմնակիցն եմ: Հայկական կողմի դեպքում շտապողականությունն առավել քան անհասկանալի է, քանի որ երկրի ներսում կան բազում անելիքներ, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը՝ մինչ այս հարցին անցնելը: Անհասկանալի է պնդումը, թե հակամարտության պատմությունն է քննարկվում բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Եթե Դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում»:

Նաև հավելել է. «Ես չեմ հավատում արտաքին դավադրության տեսություններին, որ կան ճնշումներ: Ասում են` ինչ-որ մեկը ճնշում է, դավադրություն է պատրաստում, ես դրան չեմ հավատում: Ընդդիմություն խորհրդարանում չկա, վարկանիշը բարձր է, նստիր-կառավարիր՝ ինչպես և ինչով ուզում ես: Գոնե առաջիկա երկու տարիներին: Ո՞ւր ես շտապում, ինչո՞ւ, ես չեմ կարող դրան բացատրություն տալ, տրամաբանական բացատրություն չկա ներկա փուլում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման համար: Ամենակարևորն այն է, որ բոլոր բացատրությունները, որոնք ՀՀ իշխանություններն են ներկայացնում, պարզաբանումներ են երեխաների համար: Իսկ ես վաղուց հեռու եմ այդ տարիքից»:

Հարցին, թե ինչու է վերջին մի քանի ամիսների կտրվածքով փոխվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ, Սերգեյ Լավրովը կառուցողական է որակում Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի ուղղությամբ, գովում է Ադրբեջանին, նա պատասխանել է.

«Չի փոխվել: Ռուսաստանը կառուցողական է որակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրճատումը, Դուշանբեի բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերվել, և դա Պուտինի նախաձեռնությունն էր: ՌԴ ԱԳՆ-ն այդ արդյունքը ողջունում է, քանի որ դա Պուտինի նախաձեռնությունն էր: Այդքանը:

Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես անընդհատ ասում էր. «Ինձ Պուտինը ասում է», «Պուտինի հետ քննարկեմ», և հանձնում է Կոսովոն և Կոսովոյի սերբական շրջանները: Վուչիչը ծածկվում էր Պուտինի հովանու ներքո, որպեսզի փափուկ, ամբողջական կապիտուլյացիա իրականացնի: Ես նմանություն եմ տեսնում: Որքան հաճախ են Հայաստանում խոսում այն մասին, որ Պուտինը ատիվացնում է, Լավրովն է ասում, դա հնարում են: Հնարել են «Լավրովի պլանը», որ իրենք չէ, այլ Լավրովն է ստիպում, Լավրովը վախենալու է, ստիպում է, որ կոմպրոմիս տեղի ունենում: Բայց դա սուտ է, դա արվում է նրա համար, որպեսզի դառը կոնֆետը գեղեցիկ թղթով փաթեթավորվի»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ