28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե դավադրություն բառը վարչապետի շուրթերից դուրս է գալիս նշանակում է՝ որոշակի միտումներ կան

«Չափացանց բացասկան և բարդ մեսիջ է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որովհետև երկրի ղեկավարների մեկ ու կես ժամ տևած հանդիպումը, իսկ 4 ժամ արտաքին գործերի նախարարների հանդիպումը արդեն իսկ ինչ-որ բան են նշանակում, էլ չեմ ասում, որ ամեն հանդիպումից հետո նրանք պարտավոր են ներկայացնել, թե ինչ են խոսել ադրբեջանական կողմի հետ և ինչ են պայմանավորվել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դավոսում տեղի ունեցավծ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը տևել էր 4 ժամ: Իսկ հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Մեկ ու կես ժամ տևած հանդիպումը ՀՀ վարչապետի խոսքով՝ ոչ պաշտոնական էր և նախատեսված չէր ի սկզբանե:

Կարինէ Աճեմյանը նկատեց՝ անվերջ կարելի է ասել, որ չկա ոչ մի դավադրություն.«Բայց եթե դավադրություն բառը վարչապետի շուրթերից դուրս է գալիս նշանակում է՝ որոշակի միտումներ կան»:

Վերջինս կարծում է, որ նման հանդիպումների արդյունքները պետք է ավելի թափանցիկ լինեն ժողովրդի համար.« Մենք բազմիցս մտահոգություն ենք հայտնել, որ ադրբեջանական կողմը շատ լուրջ հույսեր է կապում այս իշխանության հետ, իսկ այդ հույսերը չեն կարող լինեն օդից վերցրած: Այսինքն՝ նրանք հստակ պայմանավորվածություններ ունեն և մոտակա ամիսների ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց Աճեմյանը:

ՀՀԿ պատգամավորը հուսով է՝ հայ ժողովուրդը այնքան գիտակցությւոն ունի, որ թույլ չի տա նախկինում եղած դիրքորոշումներին հակասող որևէ բան արվի: Աճեմյանն ընդգծեց՝ Ադրբեջանը միտված չէ խաղաղ բանակցային գործընթացի մեջ մտնելուն.«Ադրբեջանը իր հայտարարություններում երբեք էլ խաղաղասեր դիրքերից հանդես չի գալիս»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ