11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուկրաինան մեկ ոտքով քաղաքացիական պատերազմի մեջ է. Յանուկովիչը դիմել է ուկրաինացիներին /վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում մամուլի ասուլիս է անցկացրել եւ հայտարարություն արել` կապված Դոնեցկում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա կոչ է արել այստեղ շտապ հանրաքվե անցկացնել:

Նա ասել է, որ Ուկրաինան “մեկ ոտքով մտել է քաղաքացիական պատերազմի մեջ”, ընդ որում` ըստ Յանուկովիչի, կոնֆլիկտի հետ կապ ունի նաեւ ԱՄՆ-ը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

“Սլավյանսկում այսօր արյուն թափվեց, մեր երկրում այսուհետ քաղաքացիական պատերազմ է: Կիեւում հրաման տվեցին սեփական ժողովրդի դեմ դուրս գալ”,- ասել է Յանուկովիչը` նշելով, որ Ուկրաինան սնանկության է գնում:

Երկրի նոր իշխանություններին Յանուկովիչը սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, իսկ զինվորականներին կոչ է արել “հանցավոր հրամաններին” չենթարկվել ու ուկրաինացի ժողովրդի վրա չկրակել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ