01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայազգի “գուշակին” Մոսկվայում ցմահ ազատազրկում է սպառնում

Մոսկվայի դատարաններից մեկի ատենակալների կոլեգիան մեղադրական եզրակացություն է կայացրել հայազգի “գուշակ” Գեորգի Մարտիրոսյանի գործով: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր երեք հաճախորդուհիներին թալանելու եւ սպանելու համար, գրում է itar-tass-ը:

 Հարկ է նշել, որ մինչ ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի “գուշակ” է եղել, ով իր հաճախորդներին հարստացում է խոստցել ու տարբեր արարողակարգեր իրականացրել:

Քննության տվյալներով՝ Մարտիրոսյանը տեղեկություն է ստացել, որ իր հաճախորդուհիները խոշոր գումարներ ունեն, գնացել է նրանց բնակարաններ՝ ծիսակարգ անցկացնելու պատրվակով, կանանց խմիչքի մեջ հերոին է լցրել, ապա թմրանյութի մահացու չափաբաժին ներարկել նրանց` հափշտակելով ընդհանուր` 6,5 մլն ռուբլի եւ ոսկեղեն:

Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Վերջնական վճիռը դատարանը կհրապարակի ապրիլի 15-ին, տղամարդուն սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ