Ուղեկցորդուհին ստիպել է մարդկանց մեծ արագության տակ սլացող գնացքից ցած նետվել. մի կին է մահացել
Սարատովում քրեական գործ է հարուցվել Կիրով-Կիսլովոդսկ մարդատար գնացքի ուղեկցորդուհու նկատմամբ:
Ինչպես պարզվել է, Սարատովի կայարան է եկել 5 հոգանոց ընտանիք, ում բարեկամը գնացքում է եղել: Նրանք ցանկացել են տեսնել իրենց բարեկամին, եւ ուղեկցորդուհին, խախտելով օրենքը, նրանց թողել է գնացք: Սակայն նրանք չեն հասցրել դուրս գալ գնացքից նախքան դրա շարժվելը, ինչից հետո ուղեկցորդուհին հրահանգել է նրանց ընթացքից թռչել գնացքից: Մի կին մահացել է, երեք հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Այժմ ուղեկցորդուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում: