07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տերը կհսկի քո մուտքն ու ելքը

Տերը կհսկի քո մուտքն ու ելքը` այսուհետև մինչև հավիտյան: / Սղմ. ՃԻԱ. 8 /:

Քո բոլոր շարժումները, քո գնալն ու գալը, քո ելքն ու մուտքը Իմ հսկողության տակ են գտնվում. քո բոլոր ճանապարհները օրհնված են Իմ կողմից: Քո ամեն մի քայլը Իմ հրամանով է կատարվում: Իմ օրհնությունը կա քո արարքների ու կատարած բոլոր գործերի վրա. յուրաքանչյուր պատահարի ու տեսակցության վրա: Քո հանդիպումները պատահական չեն, նրանք ծրագրված են Իմ կողմից:
Եվ այսպես կլինի,ոչ միայն հիմա, քո այս դժվարությունների ժամանակ, այլ` այժմվանից սկսած մինչև հավիտյան:

Դուք ստանում եք հոգու Առաջնորդություն, ինչն էլ ստույգ ապացույց է` ձեր որդի լինելուն: «Բոլոր նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, Աստծո Որդիներ են»: Եթե որդիներ` ուրեմն ժառանգորդներ – Աստծո ժառանգորդներ:

Եվ ինչ ժառանգություն. չէ՞ որ նախատեսված չէ, որ ժառանգը մնա առանց ժառանգության: «Ժառանգորդներ Աստծո և Ժառանգորդներ Քրիստոսի. եթե այսպես է, եթե պատահի, որ չարչարվեք նրա հետ, այդ չարչարանքի նպատակն է, որ դուք փառավորվեք նրա հետ»:

Նշանակում է` տառապանքը իր հատուկ նպատակը ունի: Այդ ապացուցում է ձեր Որդի լինելը: Այդ է առաջնորդում նկարագրի կատարելության.. այսինքն` փառավորումի, որ տանում է` Իմ ու Աստծո հետ միության: Մտածեք այս մասին. կանգ առեք ա՛յս մտքի վրա. հափշտակվեք ա՛յս գաղափարով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ