08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երիտասարդին ձերբակալել են նախագահի հանդեպ հակակրանքի պատճառով

Երիտասարդ ամերիկացին բանտում է հայտնվել նախագահի հանդեպ ատելության համար, հաղորդում է  “CNN”-ը: Տղամարդը, մարիխուանա ծխելուց հետո, Twitter-ի իր բլոգում արտահայտել է իր հակակրանքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ` հետեւյալ բառերով. “Այսօր երեկոյան ես կսպանեմ Օբամային“: Հատուկ նշանակման ջոկատի աշխատակիցները չեն հավատում, որ երիտասարդն ահաբեկիչ է, սակայն Օբամայի վրա կրակելու սպառնալիքների համար նրան կարող են ձերբակալել:

Սպառնալիք-հաղորդագրությունը ձերբակալված Ջամար Սիմսը գրել է հենց դեմոկրատական կուսակցության համագումարի օրը, երբ Բարաք Օբաման պաշտոնապես հաստատվեց որպես նախագահի թեկնածու:

Երբ հատուկ ծառայության աշխատակիցները եկել են տղայի հետ խոսելու, նա խոստովանել է, որ սպառնալիքը գրել է թմրանյութի ազդեցության տակ, սակայն  լիովին գիտակցել է` ինչ է գրում եւ որ դա վատ է:

Սիմսի  դատը կկայանա սեպտեմբերի 11-ին: Եթե երիտասարդին մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում եւ տուգանք 250 հազար դոլարի չափով:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ