Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանին խնդրում է Ղրիմի մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտել

Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դանիլո Լուբկիվսկին հայտարարել է, որ Ուկրաինան անհանգստացած է Ղրիմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմամբ: Նա նշել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բացասական հետևանքներ է կանխատեսում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, եթե Հայաստանն ընդունի Ղրիմի միացումը Ռուսաստանին, տեղեկացնում է ուկրաինական comments-ը:
Լուբկիվսկին հայտարարել է, որ իրենք Հայաստանին են դիմել պաշտոնապես:
“Մենք ակնկալում ենք այն պատասխանը, որ Հայաստանը չի ընդունում Ղրիմի միացումը ՌԴ-ին: Սակայն հակառակ դիրքորոշումը մենք կմեկնաբանենք որպես ոչ բարեկամական, դա կունենա բացասական հետևանքներ մեր երկկողմ հարաբերությունների համար”,- ասել է նա: