24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ գնել է ԲՀԿ-ն ու գրանցել ռեկորդ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը  հրապարակել է քարոզարշավի վճարովի եթերաժամանակի գնորդներին՝ ըստ քաղաքական ուժերի:

Հրապարակման համաձայն, առաջին տեղում ԲՀԿ-ն է.

«Փողը ուժ է…
ՀՌՀ մշտադիտարկման (10-17 սեպտեմբեր) արդյունքներով հեռուստատեսության եւ ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը ԲՀԿ-ն է՝ 743 րոպե:

Սա ռեկորդ է, ոչ մի նախընտրական քարոզարշավի ժամանակ (լինի խորհրդարանական թե ավագանու ընտրություններ) մեկ շաբաթվա ընթացքում այս քանակի վճարովի եթերաժամ ոչ մի քաղաքական ուժ չի գնել: Համեմատության համար՝ 2-3 տեղը կիսում են Ժառանգությունն ու Իմ քայլը՛ 150-ական րոպե, 4-րդը Օրինաց երկիրն է՛ 98 րոպե, 5-ը ՀՅԴ-ն՛ 76 րոպե»,- ասված է ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանի գրառման մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ