13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սա պետություն է, այն էլ պատերազմական

Կառավարման ապարատում՝ հատկապես իրավապահ, ուժային մարմիններում, և առհասարակ, չպետք է լինեն դիլետանտներ, պրոտեկցիայով խցկված, տնավարի, ապերոյավարի, քուչայական ոճի, «բիրդան» աճած, համակարգերում հեղինակություն, իրական հարգանք չվայելող, պետական մտածողություն չունեցող կադրեր:

Նախկինների սխալներն էլ չպետք է կրկնել, շարունակել, զարգացնել… Սա պետություն է, այն էլ պատերազմական, աշխարհաքաղաքական շատ բարդ հարաբերությունների իրավիճակում և կիզակետում՝ շրջապատված թշնամիներով…Սա պիոներական, սկաուտական, բակային ճամբար չէ, սքեթչի նկարահանում չէ, քուչի երեխաների կռիվ-կռիվ խաղալ չէ և ոչ էլ տնամերձ բոստան…

Հնարավոր չէ պատեհ-անպատեհ խոսել օրինականությունից, կարգուկանոնից, ազնվությունից, օբյեկտիվությունից և մշտապես անել հակառակը… Նախկինների նման օրինականությունը «աչքաչափով», ըստ պահանջարկի և նույն կերպ պահպանել ու կիրառել…Հատկապես ամբոխահաճո և ուղղված որոշակի զանգվածներին՝ հրճվանք պատճառելու և կողքը պահելու համար…

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ