24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ղրիմի հարցում Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ նկատվեց. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ղրիմում տիրող իրավիճակին, ասել է, որ աշխարհը գնում է դեպի սառը պատերազմ:

“Իսկ այդ սառը պատերազմում Թուրքիայի դերը գնալով բարձրանալու է Միացյալ Նահանգների համար։ Դա, Հայաստանի համար, իհարկե, այդքան էլ լավ չէ: Միեւնույն ժամանակ դա լավ չէ նաև Թուրքիայի ժողովրդավարության համար”,-նշել է բանախոսը:

Ա. Շաքարյանը նաեւ նշել է, որ Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ նկատվեց Ղրիմի հարցում։ Ըստ նրա` Մոսկվան Սև ծովի բալանսը փոխեց հօգուտ Ռուսաստանի։

“Ռուս-թուրքական հարաբերություններում էականը Ղրիմի թաթարների հարցն է, սակայն պարզ է, որ Թուրքիան Ղրիմի թաթարների պատճառով չի սրի իր հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ”,- կարծիք հայտնեց բանախոսը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ