“Հանրապետականը” քաղաքապետի թեկնածուներ է ունենալու Գորիսում եւ Ջերմուկում /վիդեո/
ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի այս անգամ երկար տեւեց` մոտ 2 ժամ: Ինչպես նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադարձ է կատարվել մարտի 9-ին մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:
“40 համակնքներում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ, որոնցից 28-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները: Մեկ համայնքում ընտրվել է ՀՅԴ թեկնածուն, 3-ում՝ ԲՀԿ-ն, մնացած 8-ում՝ անկուակցականները, բայց ընտրությունից հետո անկուսակցականներից չորսը ցանկություն են հայտնել ամդամակցել ՀՀԿ-ին”,-ասաց նա: Հունիսի 8-ին Գորիսում եւ Ջերմուկում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ եւ ՀՀԿ-ն առաջադրելու է իր թեկնածուներին:
Նիստում քննարկվել են նաեւ մարտի 29-ին կայանալիք միջազգային գիտաժողովի վերաբերող հարցեր:
“Գիտաժողովի հիմնական նպատակն է Մաքսային միությանն անդամագրելու պատճառների եւ սպասվելիք արդյունքների մասին խոսելը”,- ասաց Շարմազանովը:
Մանրամասները տեսանյութում: