Ադրբեջանցիների խոսքը վերածվում է ագրեսիվ գործողությունների
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգայինագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Արցախին ուղղված քննադատությունները նոր չեն եւ մեր բանակը պետք է մշտապես պատրաստ լինի:
Նրա խոսքով՝ Ալիեւի ագրեսիվ պահվածքը նոր չէ, այն միշտ էլ եղել է և կլինի, և պետք չէ դրանք անուշանդրության մատնել. «Ադրբեջանցիների խոսքը մշտապես վերածվում է ագրեսիվ գործողությունների, դրա օրինակն ապրիլյան դեպքերն էին, շփման գծի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունները նույնպես դրա ապացույցն են»:
Ըստ միջազգայինագետի՝ մենք պետք է մշտապես ուշադրություն դարձնենք Ադրբեջանի, թեկուզ աննաշան շարժին: Նա ասաց, որ Ադրբեջանը միայն չի խոսում, և կանցնի նաև գործողությունների. «Եթե դու սպառնում ես պատերազմով, ապա պետք է ունենաս համապատասխան զենք, եւ Ադրբեջանը դա փաստում է մշտապես զենք ձեռք բերելով»,-նշեց Սուրեն Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը զենքը ձեռք բերում ոչ միայն Ռուսաստանից այլև Իսայելից, Պակիստանից, Սիրիայից, Բելառուսից: Նա փաստեց նաև, որ Ադրբեջանը ստացել է ամերիկյան արտադրության երկու ուղղաթիռ և դեռ շարունակում է անընդհատ համալրել իր զինապահեստը: «Մենք, իհարկե ուսումնասիրում ենք, պարզելու համար թե ինչի համար են այդ ուղղաթիռները»,-ասաց նա: