Ղրիմում “Բերկուտ” հատուկ ջոկատ է ստեղծվել
Ղրիմի Գերագույն խորհուրդը ստեղծել է “Բերկուտ” հասարակական կարգի պահպանման հատուկ ջոկատ, որը ենթարկվելու է միայն տեղի իշխանություններին:
Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիեւը հայտարարել է, որ փետրվարի 27-ին ինքը հանդիպել է “Բերկուտի” մարտիկների հետ, եւ պայմանավորվել են Ղրիմում ստեղծել հասարակական կարգի պահպանության “Բերկուտ” հատուկ ստորաբաժանում, որը կենթարկվի բացառապես հանրապետության իշխանություններին։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը։