Նիկոլի ապտակը Դոն Պիպոյին
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,-ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, հանրությունը, մամուլը քննարկում է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ հանրահավաքներ է կազմակերպում հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ պահանջելով գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականը քաղաքապետի պաշտոնից: