08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոչ թե իշխանության, այլ հենց պետության ճգնաժամ է. Իսկանդարյանը` Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժամանակ, խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, ասել է, որ սա ոչ թե իշխանության, այլ հենց պետության ճգնաժամ է:

“Ուկրաինայում կազմաքանդվում են ոչ թե իշխանական, այլ պետական կառույցները: Մարդիկ չեն կարող նույնիսկ ոստիկանություն կանչել, հնարավոր չէ կանգնեցնել թալանն ու անկարգությունները”,- ասել է նա:

Քաղաքագետը նշել է, որ եթե Ուկրաինան իր մեջ ուժ չգտնի համաձայնության գալու օլիգարխների, արեւմտյան կենտրոնների ներկայացուցիչների հետ, իրավիճակը չի փոխվի, նույն կերպ կշարունակվի, ու հետեւանքներն աղետալի կլինեն: Նա նշել է նաեւ, որ Ուկրաինան որպես պետություն գործելու հնարավորություն չունի:

“Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում նման է Մերձավոր Արեւելքի իրադարձություններին”,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ