Բանգկոկում խռովությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի
Թայլանդի մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում 4 հոգի մահացել է, եւս 64-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն:
Ինչպես պարզվել է, 4 մահացածներից մեկը ոստիկան է, երեքը` ցուցարար: Հիշեցնենք, որ Բանգկոկում նախորդ տարվանից ցույցերը շարունակվում են, մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը: