27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աղոթք փորձության ժամին

Տե՛ր իմ, Տե՛ր Պարգևատու, մենք դարձյալ փորձության մեջ ենք այս պահին:
Մեր հավատի չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ` Քո ողորմության, 
Մեր աղոթասիրության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ քո Գթության:
Մեր միաբանության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ Քո մեծ Սիրո. 
Քո հանդեպ ունեցած մեր հավատարմության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, 
այլ Քո Հայրական հոգատարության ու խնամքի չափով:
Մեր վստահության չափով մի՛ տուր մեզ, Տե՛ր, այլ Քո կամքի ու նախախնամության: Պահպանի՛ր անփորձանք նաև այս գիշեր Քո ժողովրդի 
մի մասին` մյուս մասից, որոնք Քո Սուրբ Անունն են կրում:
Ստրկամեծա՛ր Թագավոր, Ինքնաբո՛ւն Բարի, Աղքատասե՛ր Պաշտպան, Մշտահարո՛ւստ Տվող, Անխափա՛ն Ընթացք, Աննահա՛նջ Հրաման, Արդարակշի՛ռ Ձեռք, Անաչա՛ռ Աչք: Աղերսում ենք Քեզ…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ