23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նազենի Հովհաննիսյանին հայհոյած տղամարդը ներողություն է խնդրել

Այսօր Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր մանրամասներ է հայտնել իրեն հայհոյելու դեպքի մասին, մասնավորապես՝ իրեն հայհոյող տղամարդն այսօր ներկայացել է հաղորդավարուհու աշխատավայր և ներողություն է խնդրել Նազենիից, պատճառաբանելով, որ շատ խմած է եղել:

Այս մասին Նազենին ավելի մանրամասն հայտնել է իր Instagram-ի հետևորդներին. «Ամփոփում!

Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։

Armenia TV- ի մեր աշխատակիցներին ու Անվտանգությանը՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Շնորհակալություն։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ Թիվի, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։

Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։

Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս։

Բայց պետք է հստակ գիտակցել, որ

  1. Կինը պետք է իրեն զգա պաշտպանված իր Երկրում և առհասարակ, այս հարցում թերի ենք։
  2. Հայհոյանքների, զրպարտությունների ու էնքան որ տխմարություններ ասողների ժամանակը վերջացել է. ՄԱՐԴ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԻՐ ԽՈՍՔԻ ԿԱՄ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ։
  3. Կյանքը վիրտուալից տարբեր է, որովհետև կոնկրետ մարդիկ, կոնկրետ կյանքեր են(առանց ֆեյքերի)
  4. Օրենքի տառով է պետք համակարգային լուծումներ տալ։
  5. Մտածողության և մակարդակի դեգրադացում ունենք. փաստ է, ցանկալի է շտապ փոխել այս վեկտորը, թե չէ վերջնական փակուղու առջև կկանգնենք։
  6. Այո, ես երազող եմ, ու լիահույս, որ մի օր մենք կդառնանք( կամ կվերականգնենք) Նարեկացու, Քուչակի, Սարյանի, Նժդեհի, Այվազովսկու, Խաչատուրյանի, Վ. Սարոյանի կամ Թումանյանի,Շավարշ Կարապետյանի կամ Մասուրյանի …և էդ կարգի անհատների, էդ Հայի ու աշխարհի քաղաքացու Գենի կրողը, վերարտադրողն ու նկարագիրն ունեցողը։

Տղամարդն է պատասխանատու կնոջ Հոգու ու կենցաղի հանգստության համար։ Կինն է պատասխանատու տղամարդու որակի ու տեսակի համար»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ