01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցը՝ Vatican News-ին /տեսանյութ/

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ի հետ հարցազրույցում Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը «Մտերմության նշան» է անվանել։

Օծման արարողությունը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։ Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի երկու օրինակ է ձուլվել՝ մեկը՝ Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։

«Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանիշ է՝ երկու իրականությունների, երկու եկեղեցիների միջև եղբայրության, բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների եղբայրության խորհրդանիշ»,- ասել է Միքայել Մինասյանը Vatican News-ի հետ զրույցում։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ