Բավական է, որ մենք Քրիստոսին ասենք «այո»
« Հիսուսը սիրում է մեզ։ Նույնիսկ երբ թույլատրում է, որ փորձության ենթարկվենք, մեզ երբեք միայնակ չի թողնում։ Նա երբեմն թույլատրում է, որ մեր կյանքն ամբողջովին շարունակական փորձությունների դաշտի վերածվի. կորսված հույսեր, հաղթահարելիք դժվարություններ, համակամությամբ ընդունելիք վշտեր։ Բայց որքան ավելի է ահագնանում մեր հուսահատությունը, այնքան ավելի ուժեղ է Նա մեզ սիրում։
Բավական է, որ մենք Իրեն ասենք «այո՛», նաև ամենասև պահերին, այն պահերին, երբ, մարդկայնորեն խոսելով, մեզ անհնարին է թվում, որ կարող է որևիցե մի հույս գոյություն ունենալ։ Մեզնից յուրաքանչյուրը, երբ կարծում է, թե ճգնաժամի մեջ է, երբ իրեն դուրս նետված, չկամեցված է զգում, պետք է «այո՛» ասի Հիսուսին, վստահ, որ Նա իրեն կփոխհատուցի այս երկրի վրա արդեն, Իր սիրո հարյուրապատիկի չափով »։
Էրնեստո Օլիվերո