01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թագավորական ընտանիքը դատական հայց է ներկայացրել ամսագրի դեմ` դքսուհու մերկ լուսանկարների հրապարակման համար/ֆոտո/

kate1kateԲրիտանական թագավորական ընտանիքը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական  “Closer” ամսագրի  դեմ` Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները հրապարակելու համար:

Սեպտեմբերի 14-ին վաճառքի հանված ամսագրի շապիկի վրա հրապարակվել էր դքսուհու լուսանկարը` առանց լողազգեստի վերնամասի:  Լուսանկարները արվել էին սեպտեմբերի սկզբին, երբ Քեյթը եւ նրա ամուսին արքայազն Ուիլյամը հանգստանալիս են եղել Ֆրանսիայի հարավում: Ամսագրի գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ որեւէ վնաս չի տեսնում լուսանկարների հրապարակման մեջ, քանի որ դրանք չարժե անվանել “շոկային”:

Արքայազնը եւ նրա կինը որեւէ կերպ չեն մեկնաբանել լուսանկարների հրապարակումը, սակայն ինչպես նշել են նրանց մոտ աղբյուրները, նրանք չափազանց վրդովված են կատարվածի կապակցությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ