Սիրիայում երկու հայ է վիրավորվել
Նախօրեին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի հին շրջանը։ Ինչպես տեղակացնում է «Գանձասար» պարբերականը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, հրթիռակոծության ժամանակ 2 հայեր են վիրավորվել։
Ղութայի որեւելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանը եւ նրա եղբայրը՝ Սարգիս Դեմիրճյանը, ինչպես նաեւ Ղազալ անունով տեղացի մի կին, որը խնամում է Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանին, վերջինս անկողնային հիվանդ է: Հրթիռի ընկնելու հետեւանքով խնամող կինը տեղում մահացել է, 2 հայերը տեղափոխվել են հիվանդանոց, առավելապես տուժել է քույրը, որին վիրահատում են: Բնակարանն ամբողջությամբ ավերվել է: