Լուրջ սկանդալ եկեղեցու շուրջ. Ժողովուրդ
Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: Օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վճարել իր ամենամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը: Այս գործը մակագրվել է դատավոր Արթուր Թւսմրազյանին:
Օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ֆրունզիկ , Դանիելյանն ասաց, որ իր պաշտպանյալը 2015 թվականից մինչեւ 2016թ հուլիսը աշխատել է Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ եւ ընդամենը օգտվել է մեկ արձակուրդից, իսկ մնացած բոլոր տարիներին չի օգտվել արձակուրդից: 2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերադարձել եւ հիմա պահանջում է իր չօգտագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կարգավորել բանակցությունների միջոցով եւ եկեղեցու դեմ դատական հայց ներկայացնելու կարիք է առաջացել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: